Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ մի տարօրինակ, անօրինական ու ամենակարևորը՝ կոռոպցիոն ոչ մի ռիսկ չի գտել Գյումրում կիրառված փրայմերիզում: Ըստ ընդդիմադիրների՝ կոռուպցիոն ու անօրինական է եղել, ոչ թե դրա ընթացքը, այլ դրա կիրառումն ընդհանրապես: «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն էր կոմիտեին դիմել Գյումրիում իշխանությունը զավթելու համար Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պահանջը մերժելու հակակոռուպցիոնի որոշումը բողոքարկելու է «Մայր Հայաստանը»: