Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները

Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաներըԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Leave a Comment