«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1837– ծնվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը։
1891– վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։
1896 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։
1896- թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:
1911 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։
1919- վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիել յանը։
1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։
1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։
1971– տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։
1994 –վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։
1991– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։
2000– Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
2011- Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորական դատապարտվել է, Տրապիզոնի ժանդարմերիայի այդ պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:
2011- վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։
2016- Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։
2018-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:
2019- Միլանում սկսվել է Ադրբեջանից 2,3 մլն եվրո կաշառք ստացած ԵԽԽՎ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ դատը։
2020-մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում և Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։
2022-կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ են կիրառել, մասնավորապես ծխա և լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիների են բերման ենթարկել։
2023- Էրդողանի երդմնակալման արարողությանը ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը, սակայն Էրդողանը, թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին, չի նշել նրա անունը:
ԱՇԽԱՐՀ
1098 -խաչակիրները գրավել են Անտիոքը։
1539 – Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։
1540 -առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն, անցել է Ապպալաչի լեռնաշղթան։
1621 -հիմնադրվել է հոլանդական ՎեստՀնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։
1657 -վախճանվել է անգլիացի բժիշկ Ուիլ յամ Հարվեյը՝ ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։
1761 -ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։
1784 -Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։
1785 -ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը, 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը, ցուցադրել է օդապարիկից թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած պարաշուտը։
1789 – Ալեքսանդր Մակքենզին Կանադայում հայտնաբերել է հետագայում իր անունով անվանված Մակքենզի գետը։
1826-վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։
1837 -Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։
1843 -ծնվել է բուսաբան-ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը՝ բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։
1854 –ծնվել է չեխ երգահան Լեոշ Յանաչեկը։
1875– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։
1896 -ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի, Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևել յան երկաթուղին։
1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։
1954 -Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ.թ.ա. 2570 թվական)։
1959 -Սինգապուրն ընդունել է Սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։
1970 -սինթեզվել է առաջին արհեստական գենը։
1980- համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։
1985 – Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։
1989 –վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։
1991 – Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։
1998– Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ ստացել՝ 88-ը։
2006– Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։
2008– Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։
2016- Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում