Սպիտակ տանը պաշտոնապես ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թարմացված դիմանկարը։ Տեղեկությունը հաստատվել է վարչակազմի X սոցցանցի էջում, որտեղ հրապարակվել է տեսանյութ պատին շրջանակով դիմանկարը տեղադրելու գործընթացից։
«Նախագահի նոր պաշտոնական դիմանկարը հենց նոր հրապարակվել է»,- նշվել է հայտարարությունում։
Նոր դիմանկարն աչքի է ընկնում մուգ ֆոնով, առանց հետին պլանում ամերիկյան դրոշի։ Թրամփի փողկապի գույնը փոխված է կապույտից կարմիրի, հիմա դա նրա ֆիրմային ոճն է։
Ի տարբերություն առաջին պաշտոնական դիմանկարի, որտեղ նրա ունքերից մեկը վեր է բարձրացված եւ ստեղծվել է թեթեւակի թերահավատության արտահայտիչ հույզ, թարմացված պատկերում նախագահը նայում է ավելի կենտրոնացված եւ լուրջ։ Վերլուծաբանները նշել են, որ եթե առաջին ժամկետում Թրամփը ժպտում էր «ամերիկյան» ժպիտով, ապա երկրորդ ժամկետում ընտրել է դեմքի ավելի զուսպ եւ լուրջ արտահայտություն։