Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան մի քանի տասնյակ տուժած և զոհ




 

Հայկական ժամանակ. Թուրքիայի հարավ-արևմտյան ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (մոտ 7 բալ)։


 


Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։


 


Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:17-ին (ՀՀ ժամանակով 03:17-ին) Միջերկրական ծովում գտնվող Մուղլա քաղաքի Մարմարիս շրջանից 10,43 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 67,91 կմ խորության վրա։


 


Հաղորդվում է մեկ կնոջ մահվան և 69 քաղաքացու տուժելու մասին։


 


Երկրի ՆԳ նախարարի խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլայում և մի շարք այլ շրջաններում, ավերածություններ չեն գրանցվել։ Եվս 69 մարդ տուժել է՝ խուճապի մեջ թռչելով մեծ բարձրությունից, նրանցից 46-ը հոսպիտալացվել է։


 


 



Leave a Comment