Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում իր կարողության մեծ մասը կծախսի Աֆրիկայում առողջապահական և կրթական ծառայությունների բարելավման վրա, հաղորդում է BBC-ն։
Նա միաժամանակ երիտասարդ աֆրիկացի նորարարներին կոչ է արել խորհել նրա շուրջ, թե ինչպես ստեղծել արհեստական բանականություն՝ մայրցամաքում առողջապահությունը բարելավելու համար։
Անցյալ ամիս Գեյթսը հայտարարել էր, որ իր հսկայական կարողության 99%-ը կբաժանի, որը, 2045 թվականին մոտ՝ մինչև իր հիմնադրամի հավանական փակումը, կկազմի շուրջ 200 միլիարդ դոլար:
Գեյթս հիմնադրամը հայտարարել է, որ ունի երեք առաջնահերթություն՝ կանխարգելելի մայրական և մանկական մահացության վերացում, հաջորդ սերնդի մահացու վարակիչ հիվանդություններից զերծ մեծանալու ապահովում և միլիոնավոր մարդկանց աղքատությունից դուրս բերում։