Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար, հայտնում է BBC-ն:
Ուղևորը Թաիլանդից վերադառնում էր սողուններով լի ճամպրուկով։ Նրան մեղադրել են երեք արախնիդ եղջյուրավոր իժ, հինգ ասիական տերլազարդ կրիա և 44 ինդոնեզական փոսային օձ երկիր ներմուծելու փորձի մեջ։
Պարբերականը նշում է, որ կենդանիների ներմուծումը Հնդկաստան օրենսդրորեն սահմանափակված չէ։ Բայց երկրի Վայրի բնության պաշտպանության մասին օրենքի համաձայն, խստիվ արգելվում է մի շարք տեսակների ներմուծումը, հատկապես, եթե դրանք վտանգված են կամ պաշտպանված են պետության կողմից:
