Լեհաստանի վարչապետը վստահության քվե կխնդրի խորհրդարանից՝ նախագահական ընտրություններում պահպանողականների հաղթանակից հետո

Լեհաստանի լիբերալ վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում պահպանողական Կարոլ Նավրոցկիի հաղթանակից հետո Սեյմը (խորհրդարանի ստորին պալատ) քվեարկության կդնի իր կառավարության վստահության հարցը։
Տուսկը շեշտել է, որ սա կլինի իր կառավարության «առաջին փորձությունը» նոր քաղաքական միջավայրում, հաղորդում է Deutsche Welle-ն։
«Մենք պատրաստ ենք այս իրավիճակին, հասկանում ենք պահի լրջությունը, բայց նահանջելու միտք չունենք»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը։
Տուսկը Նավրոցկիին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ և նրա հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Նավրոցկին ինքը նախկինում խոստացել էր շարունակել հեռացող պահպանողական նախագահ Անջեյ Դուդայի քաղաքականությունը, որը արգելափակել էր Տուսկի լիբերալ կառավարության օրինագծերը։

Leave a Comment