Արցախցիները՝ Հայաստանում բիզնես սկսելու ճանապարհին

Արցախից տեղահանված Դավիթ Մկրտչյանը 2016 թվականից Արցախում իր ավտոտեխսպասարկման կետն ուներ։ Տեղահանվելուց հետո իր վարձով տանը հարմարություն ստեղծեց՝ փորձելով վերսկսել աշխատանքը։ Այսօր ունի մի շարք գործիքների պակաս, բայց հնարավորության դեպքում ավտոտեխսպասարկման իր կետը կբացի։ «Իննոբիզ» ՀԿ-ն կազմակերպել է դրամահավաք, որի նպատակն է օգնել 150 արցախցու սկսել իր բիզնեսը կամ զարգացնել արդեն իսկ սկսած բիզնեսը։ Դրամահավաքն ընթանում է ՌեԱրմենիա հարթակում։

Leave a Comment