Ո՞նց կարող են հայ ժողովրդին ատող մարդիկ ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում. Արթուր Վանեցյան

«Ժողովրդին սիրող ու ժողովրդով հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա անթաքույց կերպով  ժողովրդին համարում են, կներեք,  համբալ, ոջիլ, զիբիլ։ Ի՞նչ է եղել։ Այս մարդկանց էությաւնը դուրս է եկել հանրային դաշտ, այն ժամանակ դա թաքցնում էին»,ԼուրջCast-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, իշխանութուններն իրենց պահվածքով ցույց են տալիս, որ ատում են այս ժողովրդին և սիրում են այս ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին։

«Դուք տեսել եք, չէ՞, ցավոք սրտի, մեր երկրի ղեկավարը, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների նկատմամբ, և գալիս է Հայաստան, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս իր քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, կարևոր չի, նրանք ընդդիմադի՞ր հայացքներ ունեցող քաղաքացիներ են, իշխանակա՞ն, թե՞ քաղաքականությամբ առհասարակ չհետաքրքրվող մարդիկ։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, էս մարդիկ ատում են մեր ժողովրդին։ Ո՞նց կարեղ են մարդիկ, որ ատում են հայ ժողովրդին, ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում կամ երկրի ներսում։ Անհնարին է»,-ասաց նա։

Leave a Comment