https://arm.sputniknews.ru/20250602/rusastani-kvoghmic-arevangvats-voch-mi-erekha-chka-kan-miajn-prkvatsner-medinski-89641318.html
Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. Մեդինսկի
Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. Մեդինսկի
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ 339 անունների ցանկը ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանությունները շոու էին կազմակերպել։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T19:06+0400
2025-06-02T19:06+0400
2025-06-02T19:11+0400
վլադիմիր մեդինսկի
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ստամբուլ
թուրքիա
բանակցություն
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89640524_0:0:1024:577_1920x0_80_0_0_8dca3cfedf1097d59b29f8443152549f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն ռուս զինվորների կողմից փրկվածներ: Այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպումն ավելի քան 1 ժամ է տևել: Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Ուկրաինական պատվիրակության ղեկավարը պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն է։Ավելի վաղ ռուսական կողմը հանդես էր եկել բանակցությունների երկրորդ փուլը հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնելու առաջարկով: Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը մշակել է խաղաղ կարգավորման պայմանների վերաբերյալ հուշագիր, որը ներկայացնում է երկրի դիրքորոշումը «ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ»:
ստամբուլ
թուրքիա
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89640524_74:0:985:683_1920x0_80_0_0_900bc37b8b534fa6e81b40261d57c587.jpg
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, թուրքիա, բանակցություն, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, թուրքիա, բանակցություն, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ 339 անունների ցանկը ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանությունները շոու էին կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն ռուս զինվորների կողմից փրկվածներ: Այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«339 ազգանուններով այս ցուցակն այն մասին է, որ, ցավոք, ուկրաինական իշխանությունները շոու են կազմակերպել։ Իրականում խոսքը տասնյակ երեխաների մասին է. նրանք որևէ մեկի կողմից առևանգված չեն, ոչ մի առևանգված երեխա չկա: Կան երեխաներ, որոնց մեր զինվորները փրկել են կյանքի գնով, իրենց վտանգի ենթարկելով՝ դուրս են բերել մարտական գործողությունների գոտուց։ Մենք փնտրում ենք նրանց ծնողներին, եթե ծնողները հայտնվում են, մենք նրանց վերադարձնում ենք»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեդինսկին։