Էրդողանը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունները «հիանալի» է որակել

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունները «հիանալի» է որակել։

«Այսօր Ստամբուլում հանդիպեցին ռուսական և ուկրաինական պատվիրակությունները։ Հիանալի հանդիպում էր։ Գերիների փոխանակումը հասել է ավելի քան հազար մարդու։ Գերիների այս փոխանակումից բացի, մարմինների փոխանակման պայմանավորվածություն կա։ Այս թվերը նույնպես շատ մեծ են», – հայտարարել է Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո բնակչությանը հղած ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:

Leave a Comment