
Ստամբուլի Չիրագան պալատում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այն տևել է մեկ ժամից քիչ ավելի և անց է կացվել փակ դռների հետևում՝ ռուսերենով, հաղորդում են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպումից հետո գնացել են ճաշի, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Բանակցությունները, նրա գնահատմամբ, անցել են «ոչ բացասական»։