Որքան արժեցավ ՉԼ-ում պատմական հաղթանակը ՊՍԺ-ի համար․ խոսում են թվերը — Armsport.am

ՊՍԺ-ի երկարամյա եվրոպական դեգերումները ի վերջո պսակվեցին հաջողությամբ․ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ փարիզյան գրանդը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ (5։0)՝ պատմության մեջ առաջին անգամ հաղթելով մրցաշարում։

Diario AS-ի տվյալներով՝ 2011 թվականին ակումբը Qatar Sports Investments ներդրումային հիմնադրամի կողմից գնելուց ի վեր նախագծի զարգացման մեջ ներդրվել է մոտ 2.283 միլիարդ եվրո։ Այս ներդրումներն ուղղվեցին տրանսֆերներին, ենթակառուցվածքների զարգացմանը և Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար պայքարելու ունակ թիմի ձևավորմանը։

QSI հիմնադրամը ՊՍԺ-ի բաժնետոմսերի 70 տոկոսը ձեռք բերեց 2011 թվականի մայիսի 31-ին։ Անցած ժամանակահատվածում ակումբը գերիշխել է ներքին ասպարեզում, իսկ ընթացիկ մրցաշրջանը դարձել է նախագծի գագաթնակետը՝ թիմը միանգամից նվաճել է չորս գավաթ՝ Չեմպիոնների լիգա, Լիգա 1, Ֆրանսիայի գավաթ և Ֆրանսիայի Սուպերգավաթը։

Leave a Comment