Ուկրաինայի պատվիրակությունը Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել է եվրոպացի գործընկերների հետ

Քաղաքականություն

02.06.2025 | 14:28

Ստամբուլում Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան և ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բևզը հանդիպել են Կիևի եվրոպական գործընկերների՝ Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեորգի Տիխին։

«Կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև այսօրվա հանդիպումից առաջ։ Ուկրաինական պատվիրակության անդամները վերահաստատել են Ուկրաինայի հանձնառությունը խաղաղության ջանքերին։ Նրանք մանրամասնել են օրակարգի հարցերը, որոնց թվում են առաջնորդների հանդիպումը, համապարփակ հրադադարը և մարդասիրական վստահության ամրապնդման միջոցառումները»,- նշել է Տիխին։

Հավելենք, որ Ստամբուլում Չաղիրան պալատում այսօր նախատեսվում են ՌԴ-Ուկրաինա հերթական բանակցությունները։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ռուսականը՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ պատվիրակություններն արդեն ժամանել են հանդիպման վայր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment