Այդ խոսույթը չի կարող այն որևէ մեկիս դուր գալ․ Անդրեասյանը՝ Փաշինյանի գրառումների մասին


Հասարակություն


Եթե խոսքը հանրային խոսույթի մասին է՝ բնականաբար չի կարող այն որևէ մեկիս դուր գալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառումներին։ Միևնույն ժամանակ նա նշում է, թե այդ խոսույթը նոր չէ հանրության շրջանում։

Ժաննա Անդրեասյանն ուշադրություն հրավիրեց նրան, որ իր մասին ևս տհաճ բառամթերքով արտահայտություններ են արել՝ հակառակ կողմից։

«Լավ է, որ ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ բառամթերքը հնչում է տարբեր կողմերից, այդ թվում՝ իմ նկատմամբ»,- նշեց նա։

Հարցին՝ արդարացնո՞ւմ է նախարարը Փաշինյանի գրառումը, Անդրեասյանը պատասխանեց․ «Որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք քննարկել ենք դա։ Կարծում եմ, որ վերչապետի կողմից արված հավերյալ գրառումներն արդեն պարզաբանում էին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ավելացնելու բան չունի։

Դիտարկմանը, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հեղինակներն հանրությանը, փաստորեն, կրթում են հայհոյապառն արտահայտություններով, Անդրեասյանը նշեց, որ պետք է շատ ուշադիր լինենեք հանրային խոսույթի նկատմամբ։

«Սա կրթության ուղիղ խնդիրն է․ մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքում են նույնիսկ սովորեցնում երեխաներին օգտագործել անպարկեշտ բառեր և որևէ կերպ դա չենք արդարացնում, բոլորս էլ կարող ենք տարաձայնություններ ունենալ, բակց դա կարող ենք անել պաևրկեշտ բառապաշարով»,-ասաց Անդրեասյանը։ 

Ճշտող հարցին, թե ո՞վ պետք է դա սկսի անել, Անդրեասյանը արձագանքեց․ «Բոլորս»։


Leave a Comment