
«Վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու բան չունեմ»,- Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականների դեմ հայհոյախառն գրառումների վերաբերյալ հարցերին այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չէ ձևավորված, այն հնչում է տարբեր կողմերից, այդ թվում նաև իմ նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային ձևավորված խոսույթը ոչ ոքի չի կարող դուր գալ, ոչ ոք չի կարող այն արդարացնել։