Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական համագործակցություն է, որը պայմանավորված է վերջին տարիների թելադրանքով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ։ «Համագործակցությունը համերաշխության նշանի ներքո է իրականացվում։ Այսօր ունենք մոտեցման փոփոխություն։ Հայկական և ֆրանսիական համայնքները խոսում են համագործակցության մասին՝ մտքում ունենալով ռազմավարական պարամետրերը»,- ասել է դեսպանը։ Ֆրանսիայի դեսպանի խոսքով, այն ինչ Հայաստանն ու Ֆրանսիան կառուցում են միասին՝ պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության։ «Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում հիմա՝ մոտ երկու տարի անց, երբ ֆրանսիական […]