Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել խաղաղության համաձայնագիրը. ԱԳ փոխնախարար


Քաղաքականություն


Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտոհոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»,-ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցակցումը Սյունիքում ևս խաղաղության ու համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։

«Սյունիքը կարողէ  դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, ստրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծարգրարը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլևս ողջ տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակնէ  ձևավորել խաղաղ ու անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտություննների փոխարեն կգերակայի համագործակցությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։


Leave a Comment