Ադրբեջանում դադարեցրել են ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ հեռուստաալիքն Ադրբեջանի տարածքում հեռարձակման իրավունք չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ադրբեջանում դադարեցրել են ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական «Telegraf» պարբերականը:

Նշվում է, որ հանդիսատեսին համապատասխան ծանուցումներ են ուղարկվել։

Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակման իրավունք չի ունեցել։

«Матч ТВ»-ն ռուսական դաշնային սպորտային հեռուստաալիք է, հեռարձակվում է 2015 թվականից։

Leave a Comment