TikTok-ում հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ խորհուրդներ առաջարկող ամենահայտնի տեսանյութերի կեսից ավելին ապատեղեկատվություն է պարունակում, ցույց է տվել The Guardian պարբերականի հետաքննությունը։
Մարդիկ գնալով ավելի հաճախ են դիմում սոցիալական ցանցերին հոգեկան առողջության աջակցության համար, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ հեղինակավոր մարդիկ ապատեղեկատվություն, այդ թվում՝ թերապևտիկ ձևակերպումների սխալ օգտագործում, «արագ» լուծումներ և կեղծ պնդումներ են տարածում։
Օգնություն փնտրողները բախվում են կասկածելի խորհուրդների, ինչպիսիք են՝ տագնապը նվազեցնելու համար ցնցուղի տակ նարինջ ուտելը, տագնապը նվազեցնելու համար սահմանափակ ապացուցողական բազայով հավելումների (օրինակ՝ զաֆրան, մագնեզիումի գլիցինատ և սուրբ ռեհան) օգտագործելը, մեկ ժամվա ընթացքում վնասվածքների բուժման մեթոդները և նորմալ հուզական ապրումները որպես սահմանային անձնային խանգարման կամ դաժան վերաբերմունքի նշան ներկայացնող առաջարկությունները։
The Guardian-ը ընտրել է TikTok-ի #mentalhealthtips հեշթեգով հրապարակված 100 լավագույն տեսանյութերը և դրանք փոխանցել հոգեբաններին, հոգեբույժներին և գիտական փորձագետներին, որոնք իրենց կարծիքն են հայտնել այն մասին, թե արդյոք այդ տեսանյութերը ապատեղեկատվություն են պարունակում։
Փորձագետները պարզել են, որ վնասվածքների, նեյրոդիվերգենցիայի, տագնապի, դեպրեսիայի և ծանր հոգեկան հիվանդությունների հաղթահարման վերաբերյալ խորհուրդներ առաջարկող 100 տեսանյութերից 52-ը ապատեղեկատվություն են պարունակում, իսկ շատ ուրիշներ անորոշ կամ անօգուտ են։
Լոնդոնի Թագավորական քոլեջի խորհրդատու-նյարդահոգեբույժ և հոգեբանական բժշկության ոլորտի հետազոտող Դեյվիդ Օքայը, որը վերլուծել է տագնապի և դեպրեսիայի հետ կապված տեսանյութերը, ասել է, որ որոշ հաղորդագրություններում սխալ են օգտագործվել թերապևտիկ ձևակերպումները, օրինակ՝ «բարեկեցություն», «տագնապ» և «հոգեկան խանգարում» տերմինները փոխարինաբար են կիրառվել, «ինչը կարող է հանգեցնել շփոթության՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է ենթադրում հոգեկան հիվանդությունը»,- ասել է նա։
Շատ տեսանյութերում տրվել են ընդհանուր խորհուրդներ՝ հիմնված նեղ անձնական փորձի և անեկդոտային տվյալների վրա, որոնք «կարող են համընդհանուր կիրառելի չլինել»,- հավելել է նա։