«Փաշինյանը և իր թիմն անթաքույց ցույց են տալիս, որ ատում են ժողովրդին, սիրում՝ թուրքերին ու ադրբեջանցիներին»․ Արթուր Վանեցյան

«Փաշինյանը և իր թիմն անթաքույց ցույց են տալիս, որ ատում են ժողովրդին, սիրում՝ թուրքերին ու ադրբեջանցիներին»․ Արթուր Վանեցյան

«Տեսնում ենք՝ թալանչիներն ովքեր են, սրանցից մեծ թալանչիներ Երրորդ հանրապետության պատմության մեջ, իմ կարծիքով, չեն եղել»,- «ԼուրջCast»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով քաղաքական գործիչների վարքագծին ու հռետորաբանությանը՝ Վանեցյանն ընդգծեց․ «Այսօր ո՞վ է լավ քաղաքական գործիչ համարվում, ո՞վ է լսելի․ ով որ ավելի բարձր է խոսում, հայհոյանքներ ու վիրավորանքներ է հնչեցնում իր քաղաքական հակառակորդների հասցեին, իսկ Նիկոլենց պարագայում՝ նաև ժողովրդի հասցեին։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը իրենց պահվածքով անթաքույց ցույց են տալիս և արդեն հանրայնորեն խոսում են այն մասին, որ ատում են այս ժողովրդին և սիրում են ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին։ Ո՞նց կարող են մարդիկ, որոնք ատում են հայ ժողովրդին, միջազգային ատյաններում կամ երկրի ներսում ներկայացնեն հայկական շահը, անհնար է»։

Leave a Comment