«Ընդդիմադիր ուժերն իշանությունների հեռացման հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չունեն»․ Արթուր Վանեցյան

«Ընդդիմադիր ուժերն իշանությունների հեռացման հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չունեն»․ Արթուր Վանեցյան

«Չբացառելով փողոցային պայքարը, չբացառելով որևէ գործողություն, որը կբերի այս իշխանությունների հեռացմանը՝ մենք պետք է պատրաստվենք 2026 թվականի ընտրություններին»,- այս մասին «Արմքոմեդի»-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն չեն միավորվում, այլև հակառակը՝ քննադատում են միմյանց, Վանեցյանը նշեց․ «Չեմ ուզում անդրադառնալ այլ ուժերի հարաբերություններին, բայց ես և իմ կուսակցությունն ունենք շատ լավ, առողջ, գործընկերային հարաբերություններ թե՛ երկրորդ նախագահի, թե՛ երրորդ նախագահի թիմերի և թե՛ մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում եմ, որ իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ իշանությունների հեռացման հարցում, կան տակտիկական տարբերություններ, օրինակ՝ մի թիմի կարծիքով՝ ամենաարդյունավետ գործիքը հենց այս պահին իմպինչմենթի կիրառումն է, մյուս թիմը մտածում է, որ իմպինչմենթի համար պետք են ինչ-որ նախապայմաններ, բայց գլոբալ առումով ընդդիմությունը տարաձայնություններ չունի»։

Leave a Comment