«Nissan»-ը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Յուրիկ Ե.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

–00—ՅՄ

Leave a Comment