Aurora News | Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-նեը հարձակվել են Իրկուտսկի շրջանի զորամասի վրա

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա: Այս մասին հայտնում է մարզպետ Իգոր Կոբզևը Telegram ալիքում:

«Այս պահին հայտնի է, որ դա անօդաչու թռչող սարքերի հարձակում էր զորամասի վրա», – գրել է Կոբզևը:

Նա նշել է, որ ԱԹՍ-ների ճշգրիտ թիվը դեռ չի հաշվարկվել։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ և ուժային ծառայություններ՝ ԱԴԾ-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, «Ռոսգվարդիայի» մարտիկներ։ Անցկացվել է օպերատիվ շտաբի նիստ: Մարզպետը նույնպես մեկնել է Ուսոլի շրջան։

Կոբզևը նաև մանրամասնել է, որ տարածաշրջանում դրոնների արգելափակված աղբյուրը բեռնատար ավտոմեքենա է:

Նրա խոսքով՝ «աղբյուրը, որտեղից արձակվել են դրոնները, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»։

Ականատեսներից մեկը հայտարարել է, որ բեռնատարը, որից թռել են դրոնները, կանգնած է եղել Օլենեգորսկ քաղաքի մուտքի մոտ։

«Վարորդը եկել է, նա վազում է, շտապում․ բեռնատարի տակից անօդաչու թռչող սարքերը թռչում են և սլանում դեպի Վիսոկի։ Այնտեղ ճանապարհային ոստիկանները նրան հիմա կապել են։ Նա ասում է՝ ինձ ասել են գալ այս կետը, ինձ կդիմավորեն։ Նա եկել է, դրոնները մեկը մյուսի հետևից թռչում են», – պատմել է ականատեսը։

Leave a Comment