Բանգլադեշը կիրակի օրը թողարկել է նոր թղթադրամներ, որոնց վրա փոխարինված են երկրի հիմնադիր նախագահի՝ անցյալ տարի տապալված վարչապետ Շեյխ Հասինայի հոր պատկերները, հայտնում է AFP-ն։
Հարավային Ասիայի մոտ 170 միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը կառավարում է ժամանակավոր կառավարությունը այն պահից, երբ փախուստի է դիմել Հասինան, որի դեմ դատավարությունը սկսվել է կիրակի օրը՝ 2024 թվականի օգոստոսին իր կառավարության դեմ ապստամբությունը ճնշելու փորձի մեղադրանքով։
Մինչ այժմ բոլոր թղթադրամների վրա պատկերված էր նրա հոր՝ հանգուցյալ շեյխ Մուջիբուր Ռահմանի դիմանկարը, որը ղեկավարում էր Բանգլադեշը 1971 թվականին Պակիստանից անկախություն ձեռք բերելու պահից, մինչև զինվորները սպանեցին նրան և նրա ընտանիքի մեծ մասին 1975 թվականի պետական հեղաշրջման ժամանակ։
«Նոր շարքի և դիզայնի համաձայն՝ թղթադրամների վրա մարդկային որևէ դիմանկար պատկերված չի լինի, փոխարենը դրանց վրա կպատկերվեն բնական լանդշաֆտներ և ավանդական տեսարժան վայրեր»,- AFP-ին հայտնել է Բանգլադեշի բանկի ներկայացուցիչ Արիֆ Հոսեյն Խանը։
Թղթադրամների վրա կան հնդուական և բուդդայական տաճարների, ինչպես նաև պատմական պալատների պատկերներ։ Դրանց թվում են նաև հանգուցյալ նկարիչ Զայնուլ Աբեդինի աշխատանքները, որոնք պատկերում են Բենգալիայում սովը բրիտանական գաղութային տիրապետության ժամանակ։
Մեկ այլ թղթադրամի վրա կպատկերվի Պակիստանի դեմ անկախության պատերազմում զոհված նահատակների ազգային հուշահամալիրը։ Կիրակի օրը թողարկվել են ինը տարբեր անվանական արժեքներից երեքի թղթադրամները։
«Նոր թղթադրամները կթողարկվեն կենտրոնական բանկի գլխամասային գրասենյակում, այնուհետև՝ նրա մյուս գրասենյակներում ամբողջ երկրում,- հավելել է նա։- Նոր դիզայնով այլ անվանական արժեքների թղթադրամները կթողարկվեն փուլ առ փուլ»։
Գոյություն ունեցող թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ կմնան նորերի հետ միասին։ Սա առաջին դեպքը չէ, երբ դիզայնը փոխվում է՝ արտացոլելով քաղաքականության փոփոխությունները։ 1972 թվականին թողարկված առաջին թղթադրամների վրա, այն բանից հետո, երբ Բանգլադեշը փոխեց իր նախկին Արևելյան Պակիստան անվանումը, քարտեզ էր պատկերված։
Ավելի ուշ թողարկված թղթադրամների վրա հայտնվեց շեյխ Մուջիբուր Ռահմանը, որը գլխավորում էր Ազգային լիգան, որը Հասինան նույնպես ղեկավարում էր իր իշխանության 15 տարիների ընթացքում։