Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ – Armenia Today

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաից։

Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ, հավելել են ՀՖՖ-ից։

Ֆեդերացիայից տեղեկացրել են, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:

Leave a Comment