Ուկրաինան «Սարդոստայն» գործողությունն է իրականացնում․ ԱԹՍ-ները ՌԴ-ում հարվածել են ռմբակոծիչների 2 բազաների

Քաղաքականություն

01.06.2025 | 16:55

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ուղղված ռուսական ռազմական ինքնաթիռների ոչնչացմանը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ УНИАН գործակալության, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն են ենթարկվել Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» օդանավակայանները։

Գործակալության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումը ստացած գործողության ընթացքում վնասվել է ավելի քան 40 ռուսական ռմբակոծիչ, այդ թվում՝ Ա-50, Տու-95 և Տու-22 Մ3։ Վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։

Ռուսական Telegram-ալիքները՝ հղում անելով Օլենեգորսկ քաղաքի բնակիչներին, որտեղ գտնվում է «Օլենյա» օդանավակայանը, հայտնում են պայթյունների ձայների և հրդեհի մասին։ Իրկուտսկի մարզի Սրեդնի ավանում բնակիչները նույնպես հայտնում են պայթյունների մասին։

Leave a Comment