ՌԴ Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի՝ երկաթուղային շարժակազմի և մեքենաների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է, որ Ա240 դաշնային ավտոճանապարհի հատվածներից մեկի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ՝ ավտոմեքենաների և ուղևորատար երկաթուղային շարժակազմի մասնակցությամբ:
Նրա տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ, պատահարի հետևանքով գրանցվել է 71 տուժած, որոնցից 27-ը բուժօգնություն են ստացել, 7 մարդ մահացել է, իսկ 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: