Ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

01.06.2025 | 15:26

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունիսի 1-ի առթիվ ուղերձ է հղել, որում նշվում է․

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։

Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:

Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես:

Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է`

1․ առողջ սնունդ,
2․ ֆիզիկական ակտիվություն,
3․ խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն,
4․ ամրակապված ու քարսիթով երթևեկություն,
5․ կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում։

Իսկ այսօր մաղթում եմ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները…

Սիրում եմ ձեզ»,-նշել է նա։

Leave a Comment