Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն — Armsport.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Եզրափակիչում փարիզյան թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ՝ 5-0 հաշվով։

«Հրաշալի օր էր ՊՍԺ-ի համար։ Ապրեք, մենք հպարտանում ենք թիմով։ Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է», — հաղորդագրություն է թողել Ֆրանսիայի նախագահը իր սոցիալական ցանցերում։

Նշենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Leave a Comment