ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը – Armenia Today

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել մայիսի 31-ին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդիրը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։

«Երեկ Հայաստանի էներգահամակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Խնդիրը պայմանավորված էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի՝ Իրանի էներգահամակարգից վթարային անջատմամբ»,- մանարամասնել են ընկերությունում։

Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ մայիսի 31-ին՝ ժամը 22:10-ին, խնդիրը շտկվել է, և բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Leave a Comment