Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։ Այս մասին նշված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։


«Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միությունում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», – ասված է շնորհավորական նամակում։


 


Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։

Դիտումների քանակ4

Leave a Comment