Վլադիմիր Պուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն

01.06.2025 | 10:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան 50-ամյակի կապակցությամբ։

Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ են ունեցել. վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և համահունչ է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր հասարակական գործունեության մեջ»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում։

Leave a Comment