Նահանգապետ․ ՌԴ Բրյանսկի մարզում գնացքի վրա կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել

Բրյանսկի մարզում գնացքի վրա կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գնացքի ընթացքի ժամանակ, որում 388 ուղևոր է եղել, տեղի է ունեցել կամրջի պայթեցում», — ասել է նա։
Նահանգապետը Telegram-ում հստակեցրել է, որ հոսպիտալացվել է 47 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Երեք վիրավոր գտնվում է ծանր վիճակում, նրանց թվում՝ ութամսյա երեխա։
Յոթ մարդ զոհվել է, ևս 66-ը՝ տուժել։
Վթարից հետո գնացքի 250 ուղևորի տեղավորել են Ժամանակավոր տեղակայման կետում (ԺՏԿ), մյուսներին հարազատները տուն են տարել։
Կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում տեղի է ունեցել կամրջի փլուզում գնացքի վրա, ռելսերից դուրս են եկել Կլիմով-Մոսկվա ուղղությամբ թիվ 86 մարդատար գնացքի լոկոմոտիվն ու վագոնները։
Բացի այդ, Կուրսկի մարզում ևս կամրջի փլուզում է տեղի ունեցել։ Դրանով բեռնատար գնացք է ընթացել, արդյունքում ռելսերից դուրս են եկել ջերմաքարշը և երեք վագոն։ Սկսվել է լոկոմոտիվի հրդեհ, որն օպերատիվ կերպով մեկուսացվել է։ Մեքենավարներից մեկը ոտքերի վնասվածքներ է ստացել, ամբողջ անձնակազմին հիվանդանոց են տեղափոխել։

Leave a Comment