Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Բաժանորդագրվել

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մայիսի 31-ին անցկացված եզրափակիչում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 5:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։

Ֆրանսիայի չեմպիոնին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել արդեն 12-րդ րոպեին՝ Աշրաֆ Հակիմին առաջ մղեց ՊՍԺ-ին:

Հաջորդ գոլերը խփեցին 19-ամյա Դուեն (դուբլ), Խվիչա Կվարացխելիան ու Մայուլուն:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին։

Leave a Comment