
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց Միլանի «Ինտերին» և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ մրցաշարի հաղթող։
Մյունխենում կայացած խաղն ավարտվեց 5:0 հաշվով։ Սա երբևէ գրանված ամենախոշոր հաշիվն է Չեմպիոնների լիգայում:
Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դեզիր Դուաին, մեկական գոլ խփեցին նաև Աշրաֆ Հակիմին, Խվիչա Կվարացխելիան և Սեննի Մայուլուն։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում խաղաց 62 րոպե: