«Զարհուրելի վարքագիծ»․ ՀՀԿ-ն դատապարտել է Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հայտարարությունները

https://arm.sputniknews.ru/20250531/zarhureli-varqagits-hhk-n-datapartel-e-nikvol-pashinjani-u-nra-knvoj-hajtararutjunnery-89587177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88575157_181:0:1133:714_1920x0_80_0_0_3d61f3518cfb4d34c4159248c009f03c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, եկեղեցի, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)

հայաստան, սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, եկեղեցի, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)

Բաժանորդագրվել

Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը համախմբվելու կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը դատապարտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ եկեղեցուն ու հոգևորականներին վերաբերող հայտարարությունները։

«Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով: Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին»,- ասված է կուսակցության գործադիր մարմնի տարածած հայտարարությունում։

ՀՀԿ-ն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:

Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:

«Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է մեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականության խնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին: Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը»,- նշել է քաղաքական ուժը:

ՀՀԿ-ն շեշտել է՝ մեր պարտականությունն է պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:

«Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը»,- ասված է հայտարարությունում։

Կուսակցությունը նշել է՝ ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։

«Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվելու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին»,- եզրափակել է ՀՀԿ-ն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ հոգևորականներին` երկրի գլխավոր մանկապիղծներ։

Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները վտանգավոր են պետականության համար. Օսկանյան

Leave a Comment