🎥 Չեմպիոնլիգային բախում․ ՊՍԺ-ի և Ինտերի երկրպագուները ծեծկռտուքի են բռնվել Մյունխենում

Այսօր՝ մայիսի 31-ին, ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը» Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության գավաթը։

Խաղից առաջ լարվածությունը հասել է գագաթնակետին։ Բանը հասել է նրան, որ երկու թիմերի երկրպագուները Մյունխենում բախվել են միմյանց։ Այս մասին հայտնում է TNT Sports-ը։

Տեսանյութից դատելով՝ բախումը տեղի է ունեցել Մյունխենի մետրոյի կայարաններից մեկում, որտեղ այդ պահին կային նաև այլ ուղևորներ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։

Leave a Comment