ԱՄՆ-ն մոտ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը հավանական է մոտ ապագայում:

Այս մասին հաղորդում է ABC News-ը։

«Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք Իրանի հետ համաձայնագրին։ Նրանք չեն ուզում պայթել, նրանք նախընտրում են համաձայնագիր կնքել։ Եվ կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, և հիանալի կլինի, եթե մենք կարողանանք համաձայնագիր կնքել առանց ամբողջ Մերձավոր Արևելքը ռմբակոծելու», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցները վերացնելու դիմաց։

 


Leave a Comment