Հայ-ամերիկյան «Dave’s Hot Chicken»-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Չորս հայ ընկերների կողմից հիմնադրված կծու հավի ռեստորանների ցանցը՝ հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը, պաշտոնապես ձեռք է բերվել 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով, հայտնել է The Armenian Report-ը։

Ռեստորանների ցանցի գնորդը Roark Capital մասնավոր ներդրումային ընկերությունն է, որին են պատկանում արագ սննդի ոլորտի ամենաճանաչելի անուններ, որոնց թվում են՝ Dunkin’-ը, Subway-ը և Arby’s-ը:

Կայքին տված հարցազրույցում համահիմնադիր Արման Օգանեսյանն ասել է, որ նրանք ամբողջությամբ չեն վաճառել իրենց բաժնետոմսերը։

«Արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: Բայց մենք 100%-ը չենք վաճառել։ Մենք դեռ պահպանել ենք սեփականության բավական մեծ մասը», –  Օգանեսյանը:

Նրա խոսքով, իրենք պահպանել են բաժնետոմսերի 30%-ը, որն էլ հավասարապես բաշծվել է գործընկերների միջև։

Leave a Comment