Ստամբուլում նոր ձերբակալություններ են


Ստամբուլում նոր ձերբակալություններ են: Քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ են բերման ենթարկվել՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ ձերբակալման 47 արտոնություն է տրվել։ Կասկածյալների թվում են Ստամբուլի երեք խոշոր շրջանի, ինչպես նաև Ադանայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ կալանավորվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաներ էին սկսվել: Նա ևս մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը: Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը՝ այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։


Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

Leave a Comment