Խայտառակվելու մաստեր կլաս կամ ինչպե՞ս փուռը տալ Ժաննա Անդրեասյանին. Yerkir.am – 5tv

Երկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին, գրում է Yerkir.am-ը։

Ետ չմնալու համար համընդհանուր վակխանալիայից, փորձելով մտնել շեֆի աչքն ու իբր խայտառակել ՀԱԵ-ին՝ էս երկու անձինք հրապարակել են հայտնի Քոբայրավանքից լուսանկարներ՝ կովերի ներկայությամբ:

Ուշադրություն !!! Քոբայրավանքը կառավարության որոշմամբ գտնվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» և գտնվում է Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ի հոգածության տակ:

Հետևաբար, վանքում կովերի ներկայության այդ խայտառակ պատկերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի Ժաննան, ով անտերության է մատնել կառավարության որոշմամբ իրեն վստահված վանական համալիրը: Եվս մի կարևոր բան՝ սրանց հակապետականության աստիճանը ցույց տալու համար:

Նշված վանքը վրացիներն իրենցն են համարում, քանի որ կառուցվել է քաղկեդոնիկ ոճով ու այդ մշակույթի ծաղկման շրջանում: Եվ որքան պիտի կտրված լինես իրականությունից, որքան պիտի դիլետանտիզմը գերիշխի ուղեղումդ, որ սեփական կեղտոտ տեղաշորդ փռես օտարի առջև:

Ու հիմա Վրաց Ուղղափառ եկեղեցին լավ կանի, չէ՞, որ հրապարակավ ասի՝ գոմի վերածելու փոխարեն փոխանցեք մեզ: 

Leave a Comment