Նախագահը դատավորներ է նշանակել | Factor.TV

Քաղաքականություն

31.05.2025 | 17:45

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Արկադիկ Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, Կարինե Դավթյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի ԲԴԽ-36-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արկադիկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի ԲԴԽ-36-Ո-65 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարինե ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Leave a Comment