Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլում քննարկվելիք հնարավոր հրադադարը հիմք կդնի խաղաղության համար։
Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Ստամբուլում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից հետո շուտով կկայանա առաջնորդների հանդիպում։