ՀՑԹԻ-ում միջազգային գիտաժողովի մասնակիցները պարտադիր հանդես պետք է գան Փաշինյանի կողմից ժխտողական ելույթները դատապարտող հայտարարությամբ. Դեմոյան


Հասարակություն


Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 50 հետազոտող՝ աշխարհի տարբեր երկրներից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի մասնակիցները պարտադիր հանդես պետք է գան ՀՀ իշխանությունների, ի մասնավորի` Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտողական ելույթները դատապարտող հայտարարությամբ։

Գիտաժողովի մասնակիցների թվում են երկու հարուցված քրեական գործերի շրջանակում իմ ցուցմունքների ու փաստացի ապացույցների հիման վրա քրեորեն պատժելի մի շարք հակաօրինական գործողությունների մեջ մեղադրվող ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը և ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Հանցագործությունները հետևյալն են. փողերի լվացում և հանցակցություն, իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, ավազակային հարձակում, հաստատությանը նյութական վնասի հասցնում, թանգարանային միավորի գողություն (Ռայմոնդ Գևորգյան) և իմ բնակության հասցեում գաղտնի տեսանկարահանումներ (Հարություն Մարության)։

Հիշեցնեմ, որ ներկա իշխանությունների միջամտությամբ, հարուցված այս քրեական գործերն արգելափակված են և չեն մտնում դատաքննության փուլ։

Իշխանությունների ժխտողական հայտարարություններին չանդրադառնալու դեպքում, գիտաժողովի մասնակիցները կհամարվեն ժխտողական կառավարության կողմից տրամադրված գումարներով հենց այդ ժխտողականությունը խրախուսող միջոցառման մասնակիցներ»։


Leave a Comment