Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կա 2 զոհ

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կա 2 զոհ

Այսօր՝ մայիսի 31-ին, թեթև շարժիչով ինքնաթիռ է բախվել Գերմանիայի արևմուտքում գտնվող բնակելի շենքի։ Երկու մարդ մահացել է, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության խոսնակին։
Ողբերգությունը տեղի է ունեցել կեսօրից կարճ ժամանակ անց Դյուսելդորֆից արևմուտք գտնվող Կորշենբրոյխ քաղաքում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ զոհերից մեկը ինքնաթիռը վարող օդաչուն էր։ Հրապարակված կադրերից դատելով՝ ինքնաթիռը բախվել է մասնավոր բնակելի շենքի, որտեղ հրդեհ է բռնկվել։
Bild թերթի տվյալներով՝ բախումից կարճ ժամանակ առաջ օդաչուն օդային երթևեկության կարգավարներին զգուշացրել է շարժիչի խնդիրների մասին և խնդրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում։

Leave a Comment