Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է բնակելի տան վրա. երկու հոգի մшհացել են

Առնվազն երկու մարդ է զոհվել արևմտյան Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել Կորշենբրոյխ քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա): Սպորտային ինքնաթիռը բախվել է բնակելի տան վրա, որն այնուհետև հրդեհվել է։

Bild պարբերականի տվյալներով ինքնաթիռը շարժվում էր դեպի Մյոնխենգլադբախ քաղաք, երբ օդաչուն հայտնել է շարժիչի հետ կապված խնդրի մասին։ Վթարը տեղի է ունեցել դրանից անմիջապես հետո։

Leave a Comment