ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Սենատոր Դեյնզն այցելեց Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։
Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
