Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ավագանու անդամ Քրսիտինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Կիրիլի հոգեզավակները, Պուտինի դրածոները, սատանայի սրբապիղծ զավակները եկեղեցի չեն, սուրբ չեն, Աստծո անունից խոսելու իրավունք չունեն։
Բանականություն ունեցող ցանկացած մարդ կհասկանա, որ Հայ Առաքելական եկեղեցում ծվարած ԿԳԲ-ի գործակալները՝ կաթողիկոսի գլխավորությամբ, հերթական գործիքն են դաշնակներից և ղարաբաղյան կլանից հետո կամ գուցե և առաջինն են, ում Կրեմլը օգտագործում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։
Այն, որ սրբապիղծ վերնախավը քիթը մտցրել է պետության գործերի մեջ և հակապետական գործունեություն է ծավալում, ապացուցելու կարիք չունի։
Նրանք դա չեն էլ թաքցնում։
Այն, որ հիմա թիրախավորել են վարչապետին ու նրա տիկնոջը՝ անմիջապես Լավրովի անպտուղ այցից հետո, կրկին շատ ակնհայտ է։
Հայաստանը անատամ, անկամք, անողնաշար փոքրիկ եղբայրից դարձել է ինքնիշխան, անկախ Հայաստանի Հանրապետություն, որն երբեք այսքան ինքնուրույն չի եղել, որքան հիմա է, երբեք այսքան անկախ չի եղել, որքան հիմա է։ Իսկ դա աշխարհի մեծագույն իզգոյ չարիքին ու նրա ավազակներին խանգարում է։
Բոլորս մի մարդու նման պիտի կանգնենք մեր պետականության կողքին, քանի որ հազարամյակներով պայքարելուց, սպանվելուց, կորցնելուց, մաքառելուց հետո վերջապես ունենք հստակ սահմաններով հանգրվան։
Ես մերժում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին։